Քուվեյթը հայտնել է իր օդային տարածք ներխուժած թշնամական անօդաչուների մասին

Քուվեյթի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Սաուդ Աբդել Ազիզ Ալ-Օթայբին հայտարարել է, որ զինված ուժերն այսօր լուսաբացին թշնամական մի քանի անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերել Քուվեյթի օդային տարածքում։ Այս մասին ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն՝ անօդաչուների հարցը կարգավորվել է սահմանված ընթացակարգերին համապատասխան ձևով։ «Զինված ուժերը հաստատում են հայրենիքի և քաղաքացիների ու բնակիչների անվտանգության ապահովման հարցում իրենց լիակատար պատրաստակամությունը», – նշել են երկրի պաշտպանության նախարարությունում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *