ԱՄՆ-ի առաջարկին Իրանի պատասխանը ներառել է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման և իրանական ակտիվների ապասառեցման պահանջներ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Իրանական նավերի դեմ ծովահենությունը դադարեցնելու Իրանի պահանջը, իրանցի ժողովրդին պատկանող ակտիվները ազատելու պահանջը, որոնք ԱՄՆ-ի ճնշմամբ արդեն երկար տարիներ ապօրինաբար պահվում են օտարերկրյա բանկերում. մի՞թե սա չափազանցված պահանջ է։ Հորմուզի նեղուցում անվտանգ երթևեկություն ապահովելու մեր առաջարկը. մի՞թե սա չափազանցված պահանջ է»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Իրանը ցավում է, որ Վաշինգտոնում գերակշռում են հակամարտության կարգավորման հարցում Իսրայելի կողմից պարտադրված տեսակետները, և ԱՄՆ-ն շարունակում է պնդել իր անհիմն պահանջները։ Այսպես է Բաղային մեկնաբանել հակամարտության կարգավորման ամերիկյան առաջարկին Իրանի տված պատասխանի անընդունելի լինելու վերաբերյալ Թրամփի խոսքերը։