Դոնալդ Թրամփի համբերությունը հատնում է Իրանի հետ բանակցությունների ձգձգման պատճառով


Քաղաքականություն


CNN-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համբերությունը հատնում է Իրանի հետ բանակցությունների ձգձգման պատճառով, ինչի հետևանքով նա սկսել է լուրջ դիտարկել լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը։ 

Սպիտակ տանը դժգոհություն է առաջացրել Թեհրանի վերջին պատասխանը, որը նախագահը որակել է որպես բացարձակապես անընդունելի և թույլ։ Ըստ հեռուստաընկերության աղբյուրների՝ Վաշինգտոնում կասկածներ ունեն, որ Իրանի ղեկավարության ներսում առկա պառակտումը խանգարում է էական զիջումների գնալ միջուկային հարցում, իսկ Հորմուզի նեղուցի շարունակական փակումն էլ ավելի է սրում իրավիճակը։

CNN-ը նշում է, որ ԱՄՆ վարչակազմում կարծիքները բաժանվել են. մինչ Պենտագոնի որոշ պաշտոնյաներ կողմ են թիրախային հարվածներին՝ Թեհրանի դիրքերը թուլացնելու և նրանց բանակցությունների սեղան վերադարձնելու համար, մյուսները դեռ հորդորում են հնարավորություն տալ դիվանագիտությանը։

Միաժամանակ, կասկածներ կան պակիստանյան միջնորդների արդյունավետության վերաբերյալ, քանի որ ենթադրվում է, որ նրանք ԱՄՆ-ին են ներկայացնում իրանական կողմի դիրքորոշման ավելի մեղմ տարբերակը, քան իրականում կա։

Ստեղծված իրավիճակում Թրամփը հայտարարել է, որ ապրիլի 7-ին հայտարարված զինադադարը «փլուզման եզրին է»։ Ինչպես հայտնում է CNN-ը, սպասվում է, որ հետագա գործողությունների վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի մայիսի 13-15-ը նախագահի՝ Չինաստան նախատեսված այցից հետո։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *