ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանը կարող է դիտարկել ուրանի հարստացումը մինչև 90% հասցնելու հարցը

ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանը կարող է դիտարկել ուրանի հարստացումը մինչև 90% հասցնելու հարցը։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Իբրահիմ Ռեզային։

CNN հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրջորեն դիտարկում է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսման հարցը։

«ԱՄՆ-ի կողմից կրկնակի հարձակման դեպքում Իրանի ունեցած տարբերակներից մեկը կարող է լինել (ուրանի) մինչև 90%-ի մակարդակի հարստացումը։ Մենք այդ հարցը կուսումնասիրենք խորհրդարանում»,- X սոցիալական ցանցում գրել է Ռեզային։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *