Գերմանական խոշորագույն ավիափոխադրող Lufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասին։ Պատճառը Հորմուզի նեղուցի փակման հետևանքով ավիավառելիքի գների կտրուկ աճն է, որի պատճառով ընկերության ծախսերն այս տարի կավելանան շուրջ 1,7 միլիարդ եվրոյով (2 միլիարդ դոլար)։
Ինչպես հայտնում է CNN-ը, Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունը «հսկայական մարտահրավերներ» է ստեղծում ավիացիոն ոլորտի համար։ Չնայած վառելիքի պակասի և բարձր գների ռիսկերին, ավիաընկերությունը նշում է, որ ճամփորդությունների պահանջարկը մնում է բարձր, և սպասվում է «ուժեղ» ամառային սեզոն։
Հատկանշական է, որ սա միայն Lufthansa-ի խնդիրը չէ.
- Համաշխարհային այնպիսի փոխադրողներ, ինչպիսիք են Qantas-ը, Turkish Airlines-ը և United-ը, արդեն իսկ բարձրացրել են սակագները կամ կրճատել թռիչքների քանակը։
- Ըստ Cirium վերլուծական ընկերության՝ միայն մայիս ամսվա չվացուցակներից ամբողջ աշխարհում հանվել է շուրջ 13․000 չվերթ (մոտ 2 միլիոն նստատեղ)։
Lufthansa-ն արդեն իսկ չեղարկել է մոտ 20․000 ամառային չվերթ, հիմնականում՝ կարճ հեռավորություններ վրա, որոնք վառելիքի թանկացման պատճառով դարձել են ոչ շահութաբեր։