
«Սա քաղաքականություն է, ինքը իր տեսակետը կասի, մենք մեր տեսակետը, կգնանք, կնստենք, կքննարկենք, մի բան իրենք կառաջարկեն, մի բան մենք կառաջարկենք։ Դա քաղաքականություն է, այլ ոչ թե ամուսնություն և ապահարզան»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահի հայտարարությունը: Լրագրողի դիտարկմանը՝ այսինքն ապահարզանի չեք գնո՞ւմ, Սիմոնյանը պատասխանել է․ «Մենք ապահարզանի նպատակ չունեք, ալիմենտ ուզելու նպատակ չունենք, երեխեքին կիսելու նպատակ էս պահին չունենք ու նման խոսակցություններին դեմ ենք»։