«Մենք ապահարզանի, ալիմենտ ուզելու նպատակ չունենք»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

«Մենք ապահարզանի, ալիմենտ ուզելու նպատակ չունենք»․ Ալեն Սիմոնյան

«Սա քաղաքականություն է, ինքը իր տեսակետը կասի, մենք մեր տեսակետը, կգնանք, կնստենք, կքննարկենք, մի բան իրենք կառաջարկեն, մի բան մենք կառաջարկենք։ Դա քաղաքականություն է, այլ ոչ թե ամուսնություն և ապահարզան»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահի հայտարարությունը: Լրագրողի դիտարկմանը՝ այսինքն ապահարզանի չեք գնո՞ւմ, Սիմոնյանը պատասխանել է․ «Մենք ապահարզանի նպատակ չունեք, ալիմենտ ուզելու նպատակ չունենք, երեխեքին կիսելու նպատակ էս պահին չունենք ու նման խոսակցություններին դեմ ենք»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *