Որ օգտատերերը կկարողանան օգտվել YouTube-ի մոնետիզացիայից

Արթուր Պապյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«YouTube-ի մոնետիզացիան պաշտոնապես մեկնարկեց Հայաստանում 🇦🇲📺

Որպեսզի ալիքը համարվի իրավասու (eligible) առաջին մոնետիզացիայի մակարդակի՝ Fan Funding–ի համար, անհրաժեշտ է ապահովել հետևյալ «մինիմումները» (տվյալները վերցրել եմ իմ՝ Հայաստանում գրանցված ալիքից).

– 500 բաժանորդ

– 3 հանրային վերբեռնում 90 օրվա կտրվածքով։

– 3,000 վավեր հանրային ժամ դիտում (watch hours) անցած 365 օրվա կտրվածքով

— կամ 3 միլիոն Shorts դիտում անցած 90 օրվա կտրվածքով

Հիշեցնեմ՝ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը դեռ փետրվարին էր հայտարարել ծրագրի նախապատրաստական մեկնարկի մասին, և փաստորեն մայիսի 11-ին էլ թե՛ ԲՏԱ նախարարը, թե՛ YouTube-ի պաշտոնական բլոգը հաստատեցին ծրագրի գործարկման մասին։

Համապատասխան հղումները՝ մեկնաբանություններում․ 👇

Հ․Գ․ Gemini–ով գեներացրել եմ ինֆոգրաֆիկա, որտեղ երևում է, թե Fan Funding և Full Account Monetisation-ի դեպքում ինչ նվազագույն պահանջներ են ներկայացվում օգտահաշվին»,- գրել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *