ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում իր գործողությունների գոտու ընդլայնման մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) որոշում է կայացրել ընդլայնել իր պատասխանատվության գոտին Հորմուզի նեղուցի շրջանում: Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ Մոհամմադ Աքբարզադեն։

«Հորմուզի նեղուցի գոտին ավելի է ընդարձակվել մեր համար։ Այլ կերպ ասած՝ Հորմուզի նեղուցը մեծացել է և վերածվել ընդարձակ օպերատիվ գոտու»,- նրա խոսքերն է մեջբերում ԻՀՊԿ տելեգրամյան ալիքը։

Աքբարզադեն պարզաբանել է, որ եթե նախկինում ԻՀՊԿ-ի համար Հորմուզի նեղուցը սահմանափակվում էր Հորմուզ և Հենգամ կղզիների շրջակայքով, ապա այսուհետ այդ գոտին ձգվում է Ջասկից մինչև արևմուտքում գտնվող Սիրի կղզի և դրանից այն կողմ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *