Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն կորցրել է 24 հատ MQ-9 Reaper անօդաչու սարք․ CBS News

ԱՄՆ պատերազմի նախարարությունն ապրիլի 1-ից ի վեր Մերձավոր Արևելքում կորցրել է 8 հատ MQ-9 Reaper անօդաչու սարք այսպիսով՝ Իրանի դեմ պատերազմում Միացյալ Նահանգները կորցրել է նման տեսակի 24 անօդաչու սարք գրում է CBS News-ը՝ հղում անելով ամերիկացի երկու պաշտոնյայի։

Նշվում է, որ անօդաչուների կորուստն ԱՄՆ-ին հասցրել է մոտ 720 միլիոն դոլարի վնաս Reaper տեսակի մեկ անօդաչու սարքը կարող է արժենալ մոտ 30 միլիոն դոլար կամ ավելի։

MQ-9 Reaper-ը հեռակառավարվող ինքնաթիռ է, որն օգտագործվում է հետախուզական առաքելությունների համար: Այն կարող է նաև ճշգրիտ հարվածներ հասցնել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *