ԱՄՆ պատերազմի նախարարությունն ապրիլի 1-ից ի վեր Մերձավոր Արևելքում կորցրել է 8 հատ MQ-9 Reaper անօդաչու սարք․ այսպիսով՝ Իրանի դեմ պատերազմում Միացյալ Նահանգները կորցրել է նման տեսակի 24 անօդաչու սարք․ գրում է CBS News-ը՝ հղում անելով ամերիկացի երկու պաշտոնյայի։
Նշվում է, որ անօդաչուների կորուստն ԱՄՆ-ին հասցրել է մոտ 720 միլիոն դոլարի վնաս․ Reaper տեսակի մեկ անօդաչու սարքը կարող է արժենալ մոտ 30 միլիոն դոլար կամ ավելի։
MQ-9 Reaper-ը հեռակառավարվող ինքնաթիռ է, որն օգտագործվում է հետախուզական առաքելությունների համար: Այն կարող է նաև ճշգրիտ հարվածներ հասցնել: