
Միացյալ Նահանգները փորձում է ռուսական ընկերություններին դուրս մղել համաշխարհային շուկաներից։ Այս մասին RT India հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Դուք նշեցիք «Լուկօյլ»-ը և «Ռոսնեֆտ»-ը, իսկ նպատակը՝ որը չի թաքցվում՝ դուրս մղել այս ընկերություններին ամբողջ միջազգային բիզնեսից»,- ասել է Լավրովը։ Նա հավելել է, որ ռուսական ընկերություններին փորձում են «հեռացնել» նաև Աֆրիկայի համաշխարհային շուկաներից, ինչպես նաև Բալկանյան թերակղզուց։
«Եթե նայենք աշխարհի մյուս մասերին, ես նշեցի Վենեսուելան, որի հետ համագործակցություն էր ծավալում «Ռոսնեֆտ»-ը։ Հիմա ամերիկացիները ցանկանում են այդ համագործակցությունը նրանց վերահսկողության տակ վերցնել։ Դժվար թե դա արդեն իրավահավասար համագործակցություն լինի»,- հավելել է Լավրովը։
Նշենք, որ անցյալ տարվա հոկտեմբերի վերջին ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել ՌԴ երկու առաջատար նավթային ընկերությունների՝ «Ռոսնեֆտ»-ի և «Լուկօյլ»-ի, ինչպես նաև դրանց դուստր կառույցների նկատմամբ։