
Իրանի աշխատանքի նախկին նախարար Հոջաթոլլահ Աբդոլմալեկին հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև պատերազմը «չի ավարտվի» և կտևի տարիներ։
Նա Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից պարտադրված ծովային շրջափակումը որակել է` որպես «հիմնականում հոգեբանական»։
«Թշնամին չի կարող խնդիրներ ստեղծել մեզ համար ծովային շրջափակմամբ և հիմնականում օգտագործում է հոգեբանական ճնշում», – ասել է Աբդոլմալեկին։