Ալեքսան Շալջյանը՝ ԵԱ Մ17 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի արծաթե մեդալակիր

Բուլղարիայի Սամոկով քաղաքում մայիսի 11-17-ն ընթացող ըմբշամարտի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Ալեքսան Շալջյանը (92 կգ) դարձավ արծաթե մեդալակիր։

Մրցաշարի եզրափակիչում Շալջյանը 3:5 հաշվով պարտվեց լեհ Տոմաշ Միտալին: Սա Հայաստանի 7-րդ և վերջին մեդալն է Եվրոպայի մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի առաջնությունում:

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Ջանես Նազարյանը (71 կգ) Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *