
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ուղևորվում ենք Աջափնյակ»։
ՔՊ անդամներն այսօր քարոզարշավի են դուրս եկել քաղաքային տրանսպորտով՝ ավտոբուսով։
«Որ աշխատանք չունեք, բա ինչո՞վ եք վաստակում կյանքի համար»,- ավտոբուսում դիմելով քաղաքացիներից մեկին՝ նշեց Փաշինյանը։
Զրույցի բռնվելով քաղաքացիների հետ՝ Փաշինյանը նշեց․ «էս իմ մասնակցած ընտրություններից առաջինն ա, որ պոզետիվը ավելի շատ ա»։