Բանակցություններից առաջ Սի Ծինփինի ունեցած ելույթը տևել է երեք րոպե

Մայիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից առաջ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի ելույթը տևել է երեք րոպե։

Իր խոսքում Սի Ծինփինն անդրադարձել է երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք կարևոր հարցերի։ ՉԺՀ նախագահի համոզմամբ՝ Չինաստանն ու Միացյալ Նահանգները պետք է զարգացնեն գործընկերային հարաբերություններ, այլ ոչ թե մրցակցություն՝ ձգտելով ընդհանուր բարօրության ու հաջողության։ Նա հավելել է, որ 2026 թվականին լրանում է ԱՄՆ անկախության հռչակման 250-ամյակը։

Սի Ծինփինն ընդգծել է նաև երկրների միջև փոխշահավետ առևտրային գործընկերության կարևորությունը։ Չինաստանի ղեկավարը վերահաստատել է առևտրային բանակցություններում ձեռք բերված արդյունքները՝ շեշտելով, որ միակ ճիշտ ընտրությունը հավասարության սկզբունքով կառուցված քննարկումներն են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *