Հնդկաստանի վարչապետը պատմել է Լավրովի հետ բանակցությունների մասին. մտքեր են փոխանակվել գլոբալ հարցերի շուրջ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին X սոցիալական ցանցում հայտնել է Նյու Դելիում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած բանակցությունների մասին:

Ըստ Մոդիի՝ նրանք մտքեր են փոխանակել գլոբալ և տարածաշրջանային հարցերի շուրջ։

«Ուրախ եմ ընդունել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին։ Շնորհակալություն հայտնեցի նրան մեր Հատուկ և արտոնյալ ռազմավարական գործընկերության տարբեր ասպեկտներում առաջընթացի վերաբերյալ տեղեկությունների համար։ Մենք նաև մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային և գլոբալ տարբեր հարցերի շուրջ, ներառյալ իրավիճակը Ուկրաինայում և Արևմտյան Ասիայում։ Վերահաստատեցինք մեր հետևողական աջակցությունը հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին»,- գրել է Հնդկաստանի վարչապետը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *