Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին X սոցիալական ցանցում հայտնել է Նյու Դելիում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած բանակցությունների մասին:
Ըստ Մոդիի՝ նրանք մտքեր են փոխանակել գլոբալ և տարածաշրջանային հարցերի շուրջ։
«Ուրախ եմ ընդունել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին։ Շնորհակալություն հայտնեցի նրան մեր Հատուկ և արտոնյալ ռազմավարական գործընկերության տարբեր ասպեկտներում առաջընթացի վերաբերյալ տեղեկությունների համար։ Մենք նաև մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային և գլոբալ տարբեր հարցերի շուրջ, ներառյալ իրավիճակը Ուկրաինայում և Արևմտյան Ասիայում։ Վերահաստատեցինք մեր հետևողական աջակցությունը հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին»,- գրել է Հնդկաստանի վարչապետը։