Բրազիլական «Սանտոսի» հարձակվող Նեյմարը առաջիկա ամռանը կարող է կրկին հեռանալ հայրենիքից։ Ինչպես հաղորդում է Topskills Sports UK-ն, 34-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է ՄԼՍ-ը ներկայացնող «Ցինցինատին»։
Աղբյուրի տեղեկություններով՝ ամերիկյան ակումբի ներկայացուցիչներն արդեն նախնական քննարկումներ են սկսել բրազիլացի աստղի ներկայացուցիչների հետ։ Այնուամենայնիվ, «նարնջակապույտների» ղեկավարության կազմում դեռևս միասնական կարծիք չկա այն հարցի շուրջ, թե արդյոք արժե արդարացված ռիսկի դիմել և պայքարել այս տրանսֆերի համար։ Նշենք, որ Նեյմարի գործող պայմանագրի ժամկետը «Սանտոսի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ տարեվերջ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատում է 10 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա հարձակվողը «Սանտոսի» կազմում մասնակցել է 6 հանդիպման` դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։