Ընդդիմությունը «նաստիրնի» փորձելու է վարկաբեկել պետությունը՝ աթոռ պոկելու համար

Հրապարակվել են Քոչարյանի, Ծառուկյանի
և Կարապետյանի ընտրական ցուցակները։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այդ ցուցակներն անվանել
է սերժաքոչարյանական։

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
Երկրապահ կամավորական միության հիմնադիր անդամ, 
«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանի հետ։

«Նույն կարծիքին եմ. 2008 թվականին
ընդդեմ ՀՀ-ի և ընդդեմ այդ ժամանակվա ընտրությունների մասսան է, չէի ցանկանա տեսնել
ՀԱԿ-ի միավորումը այդ բռնի և բռի կազմակերպությանը, նրանք միավորվել են տարբեր ցուցակներում։
Վերջում կմիավորվեն և կփորձեն հակադրվել ՔՊ-ի ցուցակների հետ»,- ասաց Արա Խուդավերդյանը։
  

Նրա խոսքով՝ այդ մարդկանց քաղաքական
ու նախընտրական ձեռագիրը չի փոխվում, քանի որ արդեն հրապարակումներ եղան, թեկուզ կաշառքի
նախնական պայմանավորվածությունների մասին, նրանք պետք է նույն եղանակով փորձեն դա,
իսկ դա հակասում է ՀՀ գործող իշխանությունների սկզբունքներին, ՀՀ օրենքին ու Սահմանադրությանը։

 «2020 թվականից ի վեր այդ մարդկանց հիմնականում տեսել
ենք միտինգային գործընթացների մեջ՝ ընդդեմ Հայաստանի, Հայոց պետականության։ Հիմա մեզ
համար զարմանալի չէ, որ պետք է հայտնվեին այս կամ այն ցուցակներում՝ անունը դնելով,
թե մենք հների հետ կապ չունենք»,- նշեց Արա Խուդավերդյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *