
ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 355 անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։
Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Պսկովի, Ռոստովի, Ռյազանի, Սմոլենսկի, Տամբովի, Տվերի և Տուլայի մարզերի, Մոսկվայի մարզի, Ղրիմի Հանրապետության, Կալմիկիայի Հանրապետության և Կրասնոդարի երկրամասի, ինչպես նաև Ազովի և Կասպից ծովերի ջրերի վրա։