Առնվազն 9 զինծառայող է զոհվել ահաբեկչության հետևանքով

Պակիստանի հյուսիս-արևմուտքում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է առնվազն ինը զինծառայող, իսկ ավելի քան 20-ը՝ վիրավորվել։

Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։

Դեպքը տեղի է ունեցել Խայբեր-Պախտունխվա նահանգի Բաջաուր շրջանում։

Գործակալության տվյալներով՝ ականապատ մեքենայով մահապարտ-ահաբեկիչը մտել է ռազմական ճամբար և պայթեցրել սարքը։

Պայթյունից հետո զինյալները կրակ են բացել զինվորների վրա։ Պատասխան կրակի արդյունքում սպանվել են մի քանի հարձակվողներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *