Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը 2026թ․–ի առաջին եռամսյակում գերազանցել է 100,6 մլրդ դրամը

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի/ԱՌԿԱ/ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը 2026 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 100,6 մլրդ դրամ։ Այս մասին են վկայում հանրապետության վարկային կազմակերպությունների ամփոփ ֆինանսական հաշվետվության տվյալները։

Ներդրումների պորտֆելը ներկայացված է Հայաստանում գործող 44 վարկային կազմակերպություններից 19-ի տվյալներով։

Այսպիսով, 2026 թվականի մարտի վերջի դրությամբ պորտֆելի կառուցվածքն ունի հետևյալ տեսքը.

  • Վաճառքի համար նախատեսված ներդրումներ — 39,75 մլրդ դրամ (պորտֆելի 39,5%-ը)։
  • Ներդրումներ՝ այլ անձանց կանոնադրական կապիտալում — 30,87 մլրդ դրամ (30,7%)։
  • Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներ — 25,66 մլրդ դրամ (25,5%)։
  • Ֆինանսական ներդրումներ առևտրային նպատակներով՝ վերավաճառքի համար — 4,34 մլրդ դրամ (4,3%)։

Ներդրումների ծավալով 19 վարկային կազմակերպություններից առաջատար հնգյակին բաժին է ընկնում համախառն ներդրումային պորտֆելի մոտ 87,4%-ը։ Թոփ հնգյակում ներառված են․

–  «Բնակարան երիտասարդներին» – 52,29 մլրդ դրամ

– «Գլոբալ Կրեդիտ» – 17,77 մլրդ դրամ

– «Ազգային Հիփոթեքային» – 6,63 մլրդ դրամ

– DICA – 5,97 մլրդ դրամ

– «ԲԼԵՍՍ» – 5,90 մլրդ դրամ

Նյութի պատրաստման աղբյուրը «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի վարկային կազմակերպությունները. գործունեության հիմնական ցուցանիշները 2026թ. I եռամսյակում» տեղեկագիրն է, որը պատրաստվել է վարկային կազմակերպությունների պաշտոնական հաշվետվությունների հիման վրա։

Վարկանիշային աղյուսակի կազմման աղբյուրը «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի վարկային կազմակերպությունները. օպերատիվ տվյալներ 2026 թ. I եռամսյակում» տեղեկագիրն է, որը պատրաստվել է վարկային կազմակերպությունների պաշտոնական հաշվետվությունների հիման վրա:

Տվյալ տեղեկագիրը և գործակալության այլ տեղեկատվական պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (e-mail: [email protected]):

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *