Թրամփը հայտարարել է, որ կհամաձայներ Իրանի միջուկային ծրագրի 20-ամյա կասեցմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ինքնաթիռում լրագրողներին հայտարարել է, որ կհամաձայներ Իրանի միջուկային ծրագրի 20-ամյա կասեցմանը։

Թղթակցի այն հարցին՝ արդյոք 20-ամյա կասեցումը բավարա՞ր կլինի, Թրամփը պատասխանել է. «20 տարին բավարար է: Բայց նրանց կողմից երաշխիքների մակարդակը… դրանք պետք է լինեն իրական 20 տարիներ»։

Ավելիվաղ Թրամփը պահանջում էր, որ Իրանը համաձայնի ընդմիշտ դադարեցնել ուրանի հարստացումը՝ հայտարարելով, որ չի ցանկանում խնդիրը փոխանցել ապագա նախագահի ուսերին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *