ԱՄՆ-ը մոտ է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ընդունմանը․ Սենատոր Գրեմ

ԱՄՆ-ում այժմ քննարկում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու, ինչպես նաև ռուսական նավթ գնող երկրների համար մաքսատուրքեր ներմուծելու հարցը։ Այս մասին հայտնել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Կոնգրեսը շատ մոտ է մի օրինագծի ընդունմանը, որը պատժամիջոցներ և մաքսատուրքեր կիրառելու լիազորություն կտա նախագահին։ Արդյունքում՝ ցանկացած երկիր, որն էժան ռուսական նավթ կգնի, կարող է հարկվել լրացուցիչ մաքսատուրքերով», —նշել է սենատորը, փոխանցում է NBC News-ը։

Գրեմը նշել է, որ ԱՄՆ-ն նախկինում մաքսատուրքեր է կիրառել Հնդկաստանի նկատմամբ՝ Մոսկվայի հետ Նյու Դելիի ունեցած առևտրային կապերի պատճառով։ Նրա խոսքով՝ արժե նույնպիսի մոտեցում ցուցաբերել նաև Չինաստանի պարագայում։

«Նախագահ [Դոնալդ] Թրամփը 25 տոկոսանոց մաքսատուրք սահմանեց Հնդկաստանի նկատմամբ՝ ռուսական նավթ գնելու համար։ Կգա մի պահ, երբ Չինաստանը նույնպես ստիպված կլինի պատասխանատվություն կրել իր քայլերի համար», — ասել է քաղաքական գործիչը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *