
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ ԱՄՆ-ն՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, պատերազմ է հայտարարել ԵՄ ինստիտուտներին։ «Փաստն այն է, որ ԱՄՆ-ն մշակել է անվտանգության ռազմավարություն, որով նրանք, ըստ էության, պատերազմ են հայտարարում բազմակողմ համակարգին ու բոլոր բազմակողմ ինստիտուտներին, և, հետևաբար, Եվրոմիությանը, կամ առնվազն ԵՄ ինստիտուտներին»,- ասել է նա՝ գերմանական WDR հեռարձակողի կողմից կազմակերպված ֆորումում: Նրա կարծիքով, Վաշինգթոնը «ակնհայտորեն աշխատում է թուլացնել ոչ թե ազգային պետությունները [ԵՄ անդամ պետությունները], այլ եվրոպական ինստիտուտները»:
«Այստեղ մեր շահերը մեծապես տարբերվում են»,- նշել է Մերկելը։ «Եվ մենք երբեք նման բան չենք տեսել ԱՄՆ-ի հետ մեր հարաբերություններում»,- ասել է նա։