Էկոլուրի նոր տեսանյութը՝ Աջակցություն Հայաստանին՝ COP 17-ին ընդառաջ

Էկոլուրի նոր տեսանյութը՝ Աջակցություն Հայաստանին՝ COP 17-ին ընդառաջ

Էկոլուրը հրապարակել է իր նոր՝ «Աջակցություն Հայաստանին՝ COP 17-ին ընդառաջ» տեսանյութը։ Այն պատրաստվել է «Աջակցություն Հայաստանին՝ պատրաստվելու COP17 կողմերի համաժողովին» ծրագրի շրջանակում։

2026թ․ հոկտեմբերին Երևանում տեղի կունենա ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։ Ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը (UNEP) և Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնը (REC Caucasus) ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ սերտ համագործակցությամբ աջակցում են այս գործընթացին՝ բարձրացնելով ազգային շահագրգիռ կողմերի գիտելիքներն ու պատրաստվածությունը։ 

Նախաձեռնության շրջանակում Երևանում և Դիլիջանում անց է կացվել կարողությունների զարգացման աշխատարանների շարք՝ «Կենսաբազմազանության ռազմավարություններ և հիմնական փաստաթղթեր» խորագրով։ Աշխատարաննների ընթացքում ծրագրի փորձագետները պետական, դիվանագիտական, միջազգային, հասարակական կառույցների ներկայացուցիչներին ներկայացրել են ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիան, Նագոյայի և Կարթագենայի արձանագրությունները, Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակը, կենսաբազմազանության ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը, COP 17-ին մասնակցության ռազմավարական ուղղությունները, COP 17-ի առաջնահերթություններն ու COP 16-ի արդյունքները։

Տեսանյութում աշխատարանների մասնակիցներն ու փորձագետները ներկայացնում են, թե ինչպես է Հայաստանը նախապատրաստվում Կենսաբազմազանության կոնվենցիայի COP 17 համաժողովին՝ կարևորելով նման միջազգային հարթակի դերը համագործակցության խորացման, նոր գաղափարների ձևավորման և կենսաբազմազանության խնդիրների համատեղ լուծումներ գտնելու գործում։ Նրանք անդրադառնում են  կարողությունների զարգացման աշխատարաններին, միջազգային կոնվենցիաներին և արձանագրություններին, ինչպես նաև ազգային ռազմավարություններին ու առաջնահերթություններին։ Մասնակիցները շեշտում են կենսաբազմազանության պահպանման կարևորությունը՝ այն դիտարկելով ոչ միայն բնապահպանական, այլև սոցիալ-տնտեսական տեսանկյունից, խոսում են կլիմայի փոփոխության և էկոհամակարգերի վրա աճող ճնշումների մասին, ինչպես նաև ընդգծում քաղաքացիական հասարակության, համայնքների և մասնավոր հատվածի ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը՝ արդյունավետ և կայուն լուծումներ ապահովելու համար։

Նյութը պատրաստվել է «Աջակցություն Հայաստանին՝ պատրաստվելու COP17 կողմերի համաժողովին» ծրագրի շրջանակում, որն իրականացնում են ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը (UNEP) և Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնը (REC Caucasus)՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ։

 


https://www.youtube.com/watch?v=lBNUr3lPhw8

Մարտ 19, 2026 at 16:20

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *