Նեթանյահուն Իրանի հարցով անվտանգության կաբինետի նիստ կհրավիրի

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի երեկոյան անվտանգության հարցերով նախարարական կաբինետի նիստ կհրավիրի՝ Իրանի հարցը քննարկելու համար, հայտնում է իսրայելական Yedioth Ahronoth պարբերականը։

Պարբերականի տվյալներով՝ հանդիպումն անցկացվում է «ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման կամ համաձայնության հասնելու ֆոնին»։ Նշվում է նաև, որ կաբինետը կիրակի երեկոյան արդեն հավաքվել էր ։

Տարածաշրջանային լարվածությունը սրվել է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *