Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի երեկոյան անվտանգության հարցերով նախարարական կաբինետի նիստ կհրավիրի՝ Իրանի հարցը քննարկելու համար, հայտնում է իսրայելական Yedioth Ahronoth պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ հանդիպումն անցկացվում է «ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման կամ համաձայնության հասնելու ֆոնին»։ Նշվում է նաև, որ կաբինետը կիրակի երեկոյան արդեն հավաքվել էր ։
Տարածաշրջանային լարվածությունը սրվել է։