ԿԸՀ-ն ուսանողներին հրավիրում է հանդիպման

Հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ ԿԸՀ-ն հրավիրում է ԵՊՀ և Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներին մասնակցելու ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների հետ քննարկմանը, որը նպատակ ունի բարձրացնել երիտասարդության իրազեկվածությունը և խրախուսել մասնակցությունը։

 

ՄԱԶԾ «Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ և ներառական կառավարման նպատակով» (ARTEMIS) ծրագրի շրջանակում կազմակերպված հանդիպման ընթացքում բանախոսներ Արմեն Սմբատյանը, Արուսյակ Տերչանյանը և Աննա Գրիգորյանը հանդես կգան կարճ ելույթներով ժողովրդավարական գործընթացների ձևավորման գործում երիտասարդների դերի, ընտրություններին նրանց մասնակցության կարևորության և այլ թեմաներով։ Քննարկմանը կհաջորդի հարցուպատասխանը, կլինի ինտերակտիվ հատված, ակտիվ մասնակիցները կստանան խրախուսական թեմատիկ նվերներ։

 

Հանդիպումները կկայանան՝

 

մայիսի 21-ին՝ 11։00-12։30-ն, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում

մայիսի 26-ին՝ 16։00-17։30-ն, AUA, Akian Art Gallery, PAB-ում։

 

Ուսանողները հնարավորություն կունենան ԿԸՀ անդամներին հղել իրենց հուզող հարցերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *