Մարդկանց նայում է որպես գործիքներ, ում միջոցով իշխանություն են պահում

Այսօր ճեպազրույցի ընթացքում «Միասնության թևերի» առաջնորդ Արման Թաթոյանը քննադատել է գործող իշխանության վարած քաղաքականությունն ու հանրային հռետորաբանությունը՝ այն որակելով հակասական և մանիպուլյատիվ։

Նրա խոսքով՝ խաղաղության, ժողովրդավարության և սիրո մասին հնչող լոզունգների ու խորհրդանշական ժեստերի ֆոնին իրականում իրականացվում են հակաժողովրդավարական բնույթի քայլեր և տարածվում է ատելության խոսք։

Թաթոյանը նշել է, որ գործող իշխանության ղեկավարի հանրային պահվածքը, իր գնահատմամբ, հակասում է հնչեցվող սիրո և համերաշխության գաղափարներին՝ ընդգծելով, որ այդ կերպ ձևավորվում է կեղծ պատկեր հանրության համար։

Նա նաև հավելել է, որ իշխանությունը մարդկանց դիտարկում է որպես քաղաքական նպատակների հասնելու միջոց և չի հանդուրժում այլախոհությունը՝ սահմանափակելով տարբեր կարծիքների արտահայտումը հանրային դաշտում։

«Ինքը մարդկանց նայում է որպես գործիքներ, ում միջոցով իշխանություն են պահում»,- նշել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *