Չեք ուզո՞ւմ գտնեք, թե՞ չեք գտնում

Երգիչ Նարեկ Բավեյանը քննադատել է Երևանի քաղաքապետարանի կողմից կիրառվող «կարմիր գծերի» տուգանքների իրազեկման համակարգը՝ նշելով, որ քաղաքացիները հաճախ ժամանակին չեն տեղեկացվում խախտումների մասին։

Նրա խոսքով՝ նման դեպքերում տուգանքները առանց պատշաճ ծանուցման փոխանցվում են ԴԱՀԿ, ինչի հետևանքով քաղաքացիները ստիպված են լինում վճարել ոչ միայն հիմնական գումարը, այլ նաև հավելյալ ծախսեր և բանկային միջնորդավճարներ։

Բավեյանը համեմատել է այս գործընթացը ճանապարհային ոստիկանության համակարգի հետ՝ ընդգծելով, որ այնտեղ քաղաքացիները սովորաբար ժամանակին ծանուցվում են, մինչդեռ «կարմիր գծերի» դեպքում այդ մեխանիզմը բավարար արդյունավետ չի գործում։

Նա նշել է, որ ներկայիս իրավիճակը ստեղծում է փակ շրջան քաղաքացու համար և ընդգծել է, որ տեխնոլոգիական հնարավորությունների պայմաններում նման խնդիրները հեշտությամբ կարող են լուծվել՝ պահանջելով ավելի թափանցիկ և հասանելի իրազեկման համակարգ։

«Եթե մեզանից յուրաքանչյուրին ուզենաք գտնեք, մեկ վայրկյանում կգտնեք։ Հասցեով, հեռախոսահամարով, էլեկտրոնային նամակով, ամեն ինչ ունեք։ Բայց հենց գործը հասնում է խախտման մասին նորմալ իրազեկելուն, չեք գտնում, չեք ուզո՞ւմ գտնեք, թե՞ չեք գտնում»,- ասել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *