Ես իմ երկիրն իմ ունեցվածքի հետ փոխող մարդ չեմ։ Ես եմ ստեղծել այդ ունեցվածքը, էլի կստեղծեմ․ այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ իրեն ունեզրկելու հայտարարությունը։
«Կյանքում ես չեմ կարող իմ հայրենիքն ունեցվածքով փոխել։ Ասում է (Փաշինյանը-Խմբ․)՝ 20 տարի առաջ սեփականացրած գործարանը Ծառուկյանից վերցնելու ենք, տալու ենք ժողովրդին, էլի ժողովրդինն ա, աշխատում ենք, հարկերը տալիս ենք, դրանով ուզում եք Ծառուկյանին վախեցնե՞ք»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։
Այսօր Նիկոլ Փաշինյանը սպառնացել է, որ Գագիկ Ծառուկյանից կխլի «Արարատ ցեմենտ» գործարանը։
«ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը՝ «Արարատ ցեմենտ» գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։