«Մասնակցի՛ր ընտրությանը, թույլ մի՛ տուր, որ Բաքվից տնօրինեն Հայաստանի ապագան»․ Արտակ Զաքարյան

«Մասնակցի՛ր ընտրությանը, թույլ մի՛ տուր, որ Բաքվից տնօրինեն Հայաստանի ապագան»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի՛ քաղաքացի, հունիսի 7-ին, որքան էլ զբաղված լինես այլ գործերով, գտի՛ր 30 րոպե ժամանակ, այցելիր ընտրական տեղամաս, և թույլ մի՛ տուր, որ Բաքվից տնօրինեն քո՛, քո ընտանիքի և ամբողջ Հայաստանի ապագան:
     Չի՛ կարելի անտարբերությամբ թույլ տալ, որպեսզի բարեխիղճ մոլորյալ և անգիտակցաբար խաբված մեր մյուս քաղաքացիների քվեները խեղեն հայ ժողովրդի ճակատագիրը՝ կործանման տանելով հայկական պետությունը:
     Որքան շատ մարդ գնա քվեարկության, այնքան մեծ է հավանականությունը, որ երկիրը կազատագրվի ՔՊ-ի ձեռքերով հյուսված ադրբեջանա-թուրքական ծուղակից»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *