ՆԱՏՕ-ն չի գոյատևի առանց ԱՄՆ-ի, իսկ ԵՄ-ն ի վիճակի չէ ստանձնել դաշինքի դերը․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն չի կարող գոյատևել առանց ԱՄՆ-ի, իսկ Եվրամիությունն ի վիճակի չէ ստանձնել դաշինքի դերը։ Այս մասին մայիսի 21-ին շվեդական SVT հեռուստաալիքի եթերում հայտարարել է Նորվեգիայի ֆինանսների նախարար և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Ո՛չ, դա չի լինի այն ՆԱՏՕ-ն, որը մենք գիտենք արդեն գրեթե 80 տարի։ Խոսքը Եվրոպայի և ԱՄՆ-ի միասնության մասին է, որոնք համատեղ դիմակայում են բոլոր սպառնալիքներին։ Ահա թե ինչու է չափազանց կարևոր անել հնարավոր ամեն ինչ՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև պառակտում թույլ չտալու համար», — նշել է նա։

Ստոլտենբերգի խոսքով՝ ինքը հարգում է ԵՄ-ն, սակայն չի հավատում, որ այդ կառույցը կարող է փոխարինել ՆԱՏՕ-ին՝ անվտանգության ընդհանուր երաշխիքների և պաշտպանության հարցերում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *