Քննարկել ենք Հայաստանի հետ խաղաղության գործընթացը․ Մակրոնը՝ Ալիևի հետ զրույցի մասին

Գրել ենք, որ այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Մակրոնը X սոցցանցի իր էջում մանրամասներ է ներկայացրել հեռախոսազրույցից․

«Զրուցեցի Իլհամ Ալիևի հետ։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության դինամիկային և կարևորեցի դրա շարունակականությունը։ Անդրադարձանք նաև տարածաշրջանային խնդիրներին և մեր երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժին», – նշել է Ֆրանսիայի նախագահը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *