Խուզարկություններ են. իրավապահները մտել են Մարտուն Գրիգորյանի տուն

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գյումրիում խուզարկություններ են իրականացվում:

Ըստ տեղեկությունների՝ իրավապահները մտել են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տուն:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ խուզարկություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում՝ չհայտնելով այլ մանրամասներ:

Գրիգորյանը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է ԲՀԿ-ի հետ միասին, ցուցակում 7-րդն է։ 

Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանի որդին՝ Կամո Գրիգորյանը, հետախուզման մեջ է: Գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *