Առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս մի քանիսը տուժել են Տիսաույվարոշ քաղաքում MOL նավթագազային ընկերության ձեռնարկությունում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Պետեր Մադյարը։
«Տիսաույվարոշի MOL գործարանում պայթյուն է տեղի ունեցել։ Մեկ մարդ զոհվել է, մի քանի մարդ ծանր վնասվածքներ են ստացել։ Էներգետիկայի նախարար Իշտվան Կապիտանին [MOL-ի ղեկավար] Ժոլտ Հերնադիի հետ միասին ուղևորվում է դեպքի վայր», – գրել է նա Facebook-ում։
Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում։