«Սա բացահայտ քաղաքական հետապնդում է»․ Արմեն Աշոտյան

«Սա բացահայտ քաղաքական հետապնդում է»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատ դժվար է, եթե չասեմ՝ անհնար է ինձ մեղադրել Անդրանիկ Թևանյանի հայացքների և գործունեության համակիրն ու աջակիցը լինելու մեջ։
     Դժվար է նաև գտնել նաև ինձանից բացի մեկ այլ գործիչ, ով հանրային դաշտում երկար և սուր հակադրության նախապատմություն ունի Թևանյանի հետ։
     Բայց …
     Նիկոլի շուրթերով հնչեցված, ԱԱԾ-ի կողմից հաղորդագրության վերածված և զարգացումներ ստացած կոնկրետ հարձակումը զավեշտ է և բացահայտ քաղաքական հետապնդում։
     Այո, Պլատոնն իմ ընկերը չէ, բայց ճշմարտությունն ավելի թանկ է։
     Անգամ չեմ ցանկանում այս պահին հիշեցնել գործող վարչախմբի կարկառուն անդամների լրտեսության հետ կապված շատ ավելի հիմնավոր կասկածները։
     Այս հարձակումը և Մարտուն Գրիգորյանի նկատմամբ նոր ճնշումները այլ բանի մասին են. ԲՀԿ-ն, որի առաջին տասնյակում են Անդրանիկ Թևանյանը և Մարտուն Գրիգորյանը, այս պահին ոչ միայն անցնում է խորհրդարան, ոչ միայն տանում է հենց Նիկոլի ձայներից, այլև ամրապնդում է ընդդիմադիր հնարավոր կոալիցիան խորհրդարանում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *