Հունգարիայում MOL գործարանում պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել

Առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս մի քանիսը տուժել են Տիսաույվարոշ քաղաքում MOL նավթագազային ընկերության ձեռնարկությունում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Պետեր Մադյարը։

«Տիսաույվարոշի MOL գործարանում պայթյուն է տեղի ունեցել։ Մեկ մարդ զոհվել է, մի քանի մարդ ծանր վնասվածքներ են ստացել։ Էներգետիկայի նախարար Իշտվան Կապիտանին [MOL-ի ղեկավար] Ժոլտ Հերնադիի հետ միասին ուղևորվում է դեպքի վայր», – գրել է նա Facebook-ում։

Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *