Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արթիկում կրկին սպառնաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։
«Քանի Հայաստանը կա, Գագիկ Ծառուկյանից վերցնելու ենք բոլոր տները։ Մինչեւ 2031թ.–ը Գագիկ Ծառուկյանի սարի գլխի տունը պետք է ծերերի խնամքի կենտրոն դառնա, ինչպես շուտով դառնալու է նրա փեսայի տունը։ Ոնց երկու բոթասով եկել ենք, երկու բոթասով էլ ես հասցնելու եմ»,– ասել է Փաշինյանը։