Անգամ ծիծաղելի չէ հետևել` ինչպես են լուրջ դեմքով չեղած կառավարության նիստ անում, օրենք ընդունում. Աբրահամյան

Քննչական կոմիտեի նախագահի նախկին մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում «զուտ մասնագիտական կարծիք» է հայտնել ընդդիմության նախընտրական արշավի մասին:

«Ավելի պրիմիտիվ նախընտրական արշավի ստրատեգիա, քան «Ուժեղ Հայաստան»-ինն է այս ընտրություններում, դժվար է պատկերացնել։

Անգամ ծիծաղելի չէ հետևել, թե ինչպես են պատկառելի տարիքի անձինք դեմքի լուրջ արտահայտությամբ չեղած կառավարության նիստ անում ու օրենք ընդունում, ճակատագրական հայտարարություններ հնարում ու երեխեքի հետ վարչապետ-վարչապետ խաղում։

Գեյմիֆիկացիայի մասին լսել եք, տղերք, բայց լավ չեք պատկերացնում դա որտեղ ու երբ է գործածվում։

Ափսոս էն ահռելի միջոցները, որոնք վատնվում են էս կարգի սիրողական, տնավարի ու մակերեսային արշավի վրա»,- գրել է Աբրահամյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *