Շոյգուն ափսոսանք է հայտնել, որ հայ գործընկերները պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրից

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ցավալի է համարում սպառնալիքի աղբյուրից պաշտպանություն փնտրելու Երևանի ցանկությունը. հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստում։

«Կան բազմաթիվ խնդիրներ, և դրանք միասին լուծելը շատ ավելի արդյունավետ է։ Ափսոս, որ կազմակերպության մեր հայ գործընկերները չեն հասկանում սա և պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրից: Սա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է և նրա պատասխանատվությունն իր երկրի և ժողովրդի ապագայի համար», – նշել է Շոյգուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *