Քիչ առաջ Երևանում՝ Շրջանայինի հատվածում, վթար է տեղի ունեցել թիվ 14 և 46 երթուղիները սպասարկող ավտոբուսների միջև։
Ըստ նախնական տեղեկությունների՝ թիվ 14 երթուղու ավտոբուսը բախվել է թիվ 46 ավտոբուսին, ինչի հետևանքով ավտոբուսի հետևամասի ապակին կոտրվել է։
Ականատեսների փոխանցմամբ՝ վթարի պահին ավտոբուսներում ուղևորներ են եղել, սակայն, բարեբախտաբար, լուրջ տուժածներ չկան։ Հետնամասում նստած մի տղամարդ ստացել է թեթև քերծվածքներ։