Երևանում բախվել են թիվ 14 և 46 երթուղային ավտոբուսները. փշրվել են ապակիները

Քիչ առաջ Երևանում՝ Շրջանայինի հատվածում, վթար է տեղի ունեցել թիվ 14 և 46 երթուղիները սպասարկող ավտոբուսների միջև։

Ըստ նախնական տեղեկությունների՝ թիվ 14 երթուղու ավտոբուսը բախվել է թիվ 46 ավտոբուսին, ինչի հետևանքով ավտոբուսի հետևամասի ապակին կոտրվել է։

Ականատեսների փոխանցմամբ՝ վթարի պահին ավտոբուսներում ուղևորներ են եղել, սակայն, բարեբախտաբար, լուրջ տուժածներ չկան։ Հետնամասում նստած մի տղամարդ ստացել է թեթև քերծվածքներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *