Amazon, Google, Meta և Microsoft ընկերությունները 2026 թվականին արհեստական բանականության ենթակառուցվածքների վրա կարող են ծախսել մինչև 725 միլիարդ դոլար։
Սա 77%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։
Google Cloud-ի եռամսյակային եկամուտը աճել է 63%-ով, իսկ պատվերների պորտֆելը կրկնապատկվել է՝ հասնելով 460 միլիարդ դոլարի։
Փորձագետների գնահատմամբ՝ մրցակցությունն այժմ ընթանում է ոչ թե AI մոդելների, այլ ենթակառուցվածքային «երկաթի» ոլորտում։
Խնդիրների հիմնական կետը դարձել է տվյալների փոխանցումը․ հազարավոր AI արագացուցիչներ չեն կարող արդյունավետ աշխատել առանց մասնագիտացված կապի ենթակառուցվածքների։
AI-ից ստացվող եկամուտները Broadcom-ի դեպքում աճել են 106%-ով, իսկ Credo Technology-ի դեպքում՝ 273%-ով։
Միաժամանակ Nvidia-ը 2 միլիարդ դոլար է ներդրել օպտիկական սարքավորումներ արտադրող Lumentum ընկերությունում։