Բաքվում ռուս-ադրբեջանական համալսարան կբացվի. Գալուզին


Քաղաքականություն


Ռուսաստանը սպասում է Ադրբեջանի համաձայնությանը Բաքվում «Ռուսական տան» վերաբացման համար. այս մասին Ադրբեջանի դեսպանատանը Անկախության օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Բացի այդ, Գալուզինն ընդգծել է, որ սպասվում է համաձայնություն Ադրբեջանի քաղաքներից մեկում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու հարցում։

Ռուսաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել Բաքվում՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի բազայի վրա, համատեղ ռուս-ադրբեջանական համալսարան բացելու շուրջ, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Գալուզինի խոսքով՝ փոխադարձ հիմունքներով դպրոցներ կբացվեն նաև Ռուսաստանի՝ Բաքվի դեսպանատանը և Ադրբեջանի՝ Մոսկվայի դեսպանատանը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *