
Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ «Երեկ Բաքվի վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ նախնական դատական նիստ՝ կապված մեր բողոքարկման հետ։ Փետրվարի 5-ի վճիռը բողոքարկել էինք: Հունիսի 2-ին նշանակված է առաջին դատական նիստը։ Խաղաղություն և դատավարություն, շատ յուրահատուկ է, մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ վճիռը ձգձգումներով և արհեստական խոչընդոտներով մեզ է փոխանցվել ապրիլի 21-ին, և զարմանալի չի լինի, որ ասեմ՝ մինչև հիմա ո՛չ պաշտպանական կողմը, ո՛չ մեղադրող կողմը չեն ստացել այդ դատավճռի ամբողջական տեքստը, ստացել են միայն քաղվածքը»,- նշել է նա։