Թրամփը հայտարարել է, որ լիովին առողջ է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն հայտարարել է, որ բուժզննման արդյունքում իր մոտ որեւէ առողջական խնդիր չի հայտնաբերվել եւ ինքը լիովին առողջ է։ Այս մասին նա գրել է սոցկայքի իր էջում։ «Հենց նոր անցա վեց ամիսը մեկ նախատեսված հերթական բուժզննումը Վոլթեր Ռիդի անվան ռազմաբժշկական կենտրոնում։ Բոլոր ցուցանիշներս գտնվում են իդեալական վիճակում»,- հայտարարել է նախագահ Թրամփը։ Նշենք, որ Թրամփը այժմ 79 տարեկան է։ 13 ամսում արդեն երրորդ անգամ է անցնում բուժզննում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *