Իսպանիան Սեուտայից կտեղափոխի 500 անչափահաս միգրանտի

Իսպանիան նախատեսում է Սեուտայից մայրցամաքային հատված տեղափոխել առանց ծնողների ուղեկցության գտնվող շուրջ 500 անչափահաս միգրանտի։ Որոշումը կայացվել է տեղի կենտրոնների գերբեռնվածության և մինչև 18 տարեկան երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ երկրում գործող խիստ օրենսդրության ֆոնին. գրում են տեղական լրատվամիջոցները։

Կառավարության այս ծրագիրը լուրջ դիմադրության է հանդիպել պահպանողական տարածաշրջանային իշխանությունների կողմից, որոնք դեմ են միգրանտների՝ երկրի տարբեր շրջաններում բաշխմանը։

Իրավիճակն ավելի է բարդանում նաև Եվրամիության դիրքորոշմամբ, որը, այդ թվում՝ անչափահաս, անօրինական միգրանտների՝ Մարոկկո վերադարձի կողմնակից է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *